Հոկտեմբերի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 382նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5 389 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 719 247, այստեղից ապաքինվել է 660 518 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 045:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 193 փորձարկում, այդ թվում 16 784-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 409-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.34% է, վերջին 14 օրվանը՝ 8.91%, վերջին 7 օրվանը՝ 8.68%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 977 317 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 711 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 468 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 093 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: