Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 081 մարդ, մահացել է 12 պացիենտ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 255 564 դեպք, այստեղից բուժվել է 245 527 մարդ, մահացել է 3 108 պացիենտ:
Կարանտինային տարածքներում գտնվում է 497 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2842 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 347:
Բացի այդ, հունվարի 26-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1006 դեպք, ապաքինվել է 1050 պացիենտ: