Հոկտեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 762 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 953 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 698 944, այստեղից ապաքինվել է 639 564 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 831:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 090 փորձարկում, այդ թվում 35 647-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 443-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.9% է, վերջին 14 օրվանը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 8.97%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 955 943 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 927 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 186 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 975 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: