Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր կայացած նիստում ամփոփել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։
Արդյունքների համաձայն, Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» թեկնածու Կախա Կալաձեն։ Նա ստացել է 258 776 ձայն՝ 55,60%-ը։ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 480 302 ընտրող։ ԿԸՀ-ն այսօրվա նիստում ամփոփել է նաև 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրությունների արդյունքները։
Ըստ ամփոփիչ արձանագրության, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը կազմել է 494 676։ Թբիլիսիի սակրեբուլոյում տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Միացյալ ազգային շարժում»՝ 13 մանդատ, «Լելո»՝ 2, «Գախարիա՝ հանուն Վրաստանի»՝ 4, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»՝ 19, «Զուրաբ Գիրչի Ջափարիձե. Գիրչի՝ ավելի շատ ազատություն»՝ 1, «Անա. Դոլիձե՝ ժողովրդի համար»՝ 1 մանդատ: Երկրորդ փուլի արդյունքներն ամփոփել են նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։
Ըստ ամփոփ արձանագրությունների, ԿԸՀ-ն այսօրվա նիստում տեղեկություն է ստացել սակրեբուլոյի ընտրված անդամների և քաղաքապետերի մասին։ Մանրամասն տեղեկություններն ու ամփոփ արձանագրությունները հրապարակված են ԿԸՀ կայքում։