Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ախալքալաքի մշակութային երիտասարդական կենտրոնում վերսկսվեցին դասընթացները։

Կենտրոնը ինչպես միշտ մարդաշատ էր, ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց ուսուցիչներին, սաներին և ծնողներին, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ։
աեկ

Դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառում տեղի չունեցավ, տիկին Կարինեի խոսքով, քանի դեռ Հայաստանի սահմանին իրավիճակը լարված է, նրանք անկարող են որևէ միջոցառում անցկացնել։

Նշենք, որ ԱԵԿ-ը շրջանում միակ ուսումնական հաստատությունն է որտեղ կարող եք ստանալ Հայոց պատմության անվճար դասընթացներ, այն հնարավորություն է տալիս ճանաչելու և սովորելու հայ ժողովրդի պատմությունը և անցած ուղին։

Բացի Հայոց պատմությունից ԱԵԿ-ում անցկացվում են նաև հետևյալ դասընթացները․

Հայոց լեզու և գրականություն, վրացերեն, անգլերեն, երգարվեստ, պարարվեստ, նկարչություն, դիզայն և ասեղնագործություն

ԱԵԿ-ի պատասխանատուն նշում է՝ դասընթացների գրանցումը բերքահավաքով պայմանավորված երկարաձգվում է, սաները կարող են գրանցվել այցելելով կենտրոն։