Սամցխե-Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո իշխող կուսակցության նախկին քաղաքապետերի մեծ մասն իր գործնեությունը շարունակում է տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը միակն է, որ այս պահին որևէ գործնեություն չի ծավալում:
Նինոծմինդայում և Ասպինձայում վերընտրվել են «Վրացական երազանքի» կողմից առաջադրված նույն քաղաքապետերը։ Ախալցիխեում, Բորժոմիում և Ադիգենում նախկին քաղաքապետերը տեղափոխվել են քաղաքային խորհուրդ։ Ախալքալաքը տարածաշրջանում միակն է, որի ղեկավարը լքել է ինքնակառավարումը, Յուրիկ Ունանյանը այս փուլում ոչ քաղաքապետարանում է աշխատում, ոչ էլ քաղաքային խորհրդում:
«Այս փուլում հանգստանում եմ, և տանն եմ, հետո տեսնենք»,- SKnews-ին հայտնել է Ախալքալաքի նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Ախալցիխեի նախկին քաղաքապետ Զազա Մելիքիձեն, ով քաղաքապետարանը ղեկավարել է 8 տարի, և Ադիգենի նախկին քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեն սկսել են աշխատել քաղաքային խորհրդում: Քաղաքային խորհրդի անդամ է դարձել նաեւ Բորժոմիի նախկին քաղաքապետ Դավիթ Զաալիշվիլին: