Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ընթացող IBA Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Գոռ Այվազյանը երկրորդ անգամ է հանդես եկել: Հաղթելով 4։1 հաշվով, նա ևս մեկ քայլով մոտեցավ աշխարհի չեմպիոնի կոչմանը։

Վրաստանը ներկայացնող ախալքալաքցի մարզիկը նոյեմբերի 19-ի երեկոյան մենամարտել է գերմանացի Դենիս Բրիլի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Գոռը հանդես է գալիս 54 կգ քաշային կարգում։

Առաջնությունը կայանում է Իսպանիայի Լա-Նուսիա քաղաքում, նոյեմբերի 14-ից 26-ը։ Առաջնությանը մասնակցում են 800 մարզիկներ տարբեր երկրներից։

Հարկ է նշել, որ Գոռ Այվազյանն այս տարի նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա նաև տարբեր միջազգային մրցույթների հաղթող և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձավ նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն և Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Ինչպես նաև 2019 թվականի Եվրոպայի պատանիների միջև չեմպիոն դարձավ։

Երիտասարդ բռնցքամարտիկը մարզիչ Գագիկ Էլիզբարյանի հետ մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Մարզիկը 17 տարեկան է։