Սեպտեմբերի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 427 մարդ, մահացել է 58 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 572 948, այստեղից ապաքինվել է 531 764 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 035:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 151 փորձարկում, այդ թվում 19 693-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 458-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.79% է, վերջին 14 օրվանը՝ 8,48%, վերջին 7 օրվանը՝ 7.69%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 405 877 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 24 670 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 85 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 417 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 032 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: