Զրոյից մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները հատուկ կայքում կարող են գրանցվել վաղվանից:

Էլեկտրոնային կայքէջում պետք է լրացնել հետևյալը.

1. երեխայի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնական համար
2. ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, անձնական համար
3. ծնողի կամ օրինական ներկայացուցչի անունով կոմերցիոն բանկային հաստատությունում բացված բանկային հաշվեհամար
4. բջջային հեռախոսահամար, որի վրա կուղարկվի կարճ հաղորդագրություն:

Այն դեպքում, եթե Արդարադատության նախարարության սպասարկման գործակալության կողմից չհաստատվի կապը երեխայի և ծնողի միջև, ապա ծնողը պետք է կայքէջում վեբեռնի երեխայի ծննդյան վկայականի պատճենը:

Սոցիալական օգնությունը տրվում է երեխայի ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից՝ կայքէջում հայտադիմումը լրացնելուց հետո: Զրոյից մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները կարող են գրանցում անցնել օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 15 05 հեռախոսահամարին:

Գրանցման մասին համապատասխան հրահանգը հասանելի է Առողջապահության նախարարության www.moh.gov.ge կամ daxmareba.moh.gov.ge կայքէջում, որը հասանելի կլինի վաղվանից:

Հարկ է նշել, որ Վրաստանում 880 հազար երեխա կա: