Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանի 88 ընտրատեղամասերի տվյալները (ընդհանուր 89), ըստ նախնական տվյալների, զգալի առավելությամբ հաղթում է իշխող կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանը և երկրորդ փուլ չի լինի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մշակել միայն №40 ընտրատեղամասի տվյալները, որը գտնվում է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, իսկ մնացած տվյալները, արդեն հրապարակվել են հանձնաժողովի կայքում: Ըստ այդ հրապարակված տվյալների ընտրատեղամասերից մեծամասնության մոտ զգալի առավելությամբ հաղթում է Հենզել Մկոյանը, ով ստացել է ձայների 63.42%-ը (15731 ձայն): Երկրորդ տեղը ձայների ամենամեծ քանակությանբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանինն է, նա հավաքել է ձայների 17.08%-ը, նրանց հաջորդում է Աշոտ Սահարյանը ձայների 7.01%-ով: Այլ թեկնածուների հավաքած ձայները դասավորվել են հետևյալ կերպ` Շաքրո Այվազյան – 4.87%, Արտաշես Փալանջյան – 4.25%, Ռոբերտ Ջաղացպանյան – 2.46%, Արմենակ Փոլորչյան – 0.48%, Մերուժան Կարախանյան – 0.43%:
Ընտրատեղամասերի մեծ մասում մոտավոր պատկերը միատեսակ է, ձայների մեծ մասը Հենզել Մկոյանինն են, նրան հաջորդում է Արսեն Կարապետյանը: Միայն մի քանի ընտրատեղամասերում, առանձնացավ այս դասավորությունը: Օրինակ Ափնիա գյուղում, №40.23 ընտրատեղամասում Արսեն Կարապետյանը հավաքել է ավելի շատ ձայն, նրա օգտին քվեարկել է 41 ընտրող, իսկ Հենզել Մկոյանի օգտին քվեարկել է 26 մարդ: Նմանատիպ իրավիճակ է Խուլգումո գյուղում, այնտեղ Արսեն Կարապետյանը ստացել է 121 ձայն, իսկ Հենզել Մկոյանը` 118: Արսեն Կարապետյանը հաղթել է նաև Խանդոյում, ստացել է 125 ձայն, այնտեղ Հենզել Մկոյանը ստացել է 115 ձայն:
Միայն մի ընտրատեղամասում հաղթել է Աշոտ Սահարյանը: №49 ընտրատեղամասում, թեկնածուի հայրենի գյուղում՝ Գումբուրդոյում, նա հավաքել է 402 ձայն, Հենզել Մկոյանը այստեղ ստացել է 3 ձայն:
Հենզել Մկոյանը պարտվել է նաև №41.32 ընտրատեղամասում, Փոկա գյուղում, որտեղից ծնունդով թեկնածու Շաքրո Այվազյանն է: Այստեղ Շաքրո Այվազյանը ստացել է համագյուղացիների 342 ձայնը, իսկ Հենզել Մկոյանը – 256 ձայն:
Նինոծմինդայի շրջանի Վլադիմիրովկա գյուղում թեկնածու Շաքրո Այվազյանը ընդամենը մեկ ձայնով է զիճել Հենզել Մկոյանին, ստանալով 19 ձայն, իսկ Նինոծմինդայի շրջանի Ասպարա գյուղում Շաքրո Այվազյանը և Հենզել Մկոյանը ստացել են հավասար թվով ձայներ` 9-ական:
Փաստերի ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ անկախ թեկնածուները ինչպիսիք են` Արտաշես Փալանջյանը և Ռոբերտ Ջաղացպանյանը ձեռք են բերել ձայներ իրենց հայրենի շրջաններում, այսինքն՝ Արտաշես Փալանջյանի օգտին քվեարկել են հիմնականում Ախալքալաքի շրջանում, իսկ Ռոբերտ Ջաղացպանյանի օգտին՝ Նինոծմինդայում:
Չկա այնպիսի ընտրատեղամաս, որտեղ ոչ-ոք չքվեարկեր Հենզել Մկոյանի և Արսեն Կարապետյանի օգտին: Աշոտ Սահարյանը և Շաքրո Այվազյանը հաղթել են իրենց հայրենի գյուղերում:
Մերուժան Կարախանյանի և Արմենակ Փոլորչյանի ձայների քվեարկությունների արդյունքների մեջ էլ կան նմանություններ: Այս երկու թեկնածուները շատ ընտրատեղամասում ստացել են 0 և 1 ձայն: Միայն Դիլիսկա գյուղում, №68 ընտրատեղամասում մարդիկ տվել են 26 ձայն Մերուժան Կարախանյանին և 8 ձայն Արմենակ Փոլորչյանին:
Ընդհանուր առմամբ ընտրությունների օրը Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանում անցավ հանգիստ, իսկ երկրորդ փուլ ներկա պահին չի սպասվում: