Ախալքալաքում փակցված են երկու նախագահի թեկնածուի նախընտրական պաստառներ, դրանք համատարած կամ ներկով են ծածկում կամ պարզապես ճղում են։

gio

Առավոտյան «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչը թարմացնում էր Ազատության և Չարենց փողոցի խաչմերուկում գտնվող շենքի պատերի ներկված պաստառները։ Նա տեղյակ չէր, թե ով է ներկել, բայց արվածը անշնորքություն բնորոշեց ու ասաց, որ գտնելը դժվար չի լինի, որովհետև քաղաքում երկու տեղ տեսախցիկները ֆիքսել են։

Փչացրել են նաև ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նկարներով պաստառները։

vasho

Նշենք, որ քաղաքում հիմնականում այս երկու թեկնածուների պաստառներն են աչքի ընկնում։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածուի պաստառները Ախալքալաքում փակցվել էին 2018 թվականի դեռ օգոստոսին, իսկ միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի պաստառները հայտնվեցին թեկնածուի Ախալքալաք այցի նախօրեին սեպտեմբերի 17-19:

Սոնա Տոնականյան