Ժամը 13:00-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում ընտրական գործընթացը տեղի է ունենում խաղաղ մթնոլորտում, սակայն տեղամասերի մեծամասնությունում արձանագրվում են աննշան խախտումներ:
Կարծախ գյուղի №40 ընտրատեղամասի մուտքի մոտ ավելի քան 30 երիտասարդ է հավաքված: Ժամը 11:22-ին ընտրողը դիտորդից վերցրեց գրիչը եւ քվեարկեց հենց այնտեղ` չհասնելով քվեախցիկ: Դրանից առաջ, տեղամասում գտնվողներն օգնում էին ընտրողներին թվեաթերթիկը դնել ծրարի մեջ: «Բազմազգ Վրաստան»-ի դիտորդը բողոք է գրել այդ մասին, երբ ընտրողը գրիչը խլել է իրենից: Ժամը 12:30-ի սահմաններում ընտրատեղամաս է եկել պատգամավոր Հենզել Մկոյանը, նա մուտք չի գործել ընտրատեղամաս: Քվեարկության սենյակի կողքի սենյակում, «Վրացական երազանք»-ի քարոզիչները ստուգում են ցուցակները եւ իրենց կողմնակիցներին ուղարկում են ընտրողներիմոտ, ովքեր չեն եկել քվեարկության:
Հենզել Մկոյանը, Կարծախ գյուղից հետո, ժամանել է Սուլդա գյուղ եւ զրուցել ընտրատեղամասի մոտ հավաքված մարդկանց հետ:
Մուրջախեթ գյուղի №27 ընտրատեղամասում կա 311 ընտրող: Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 34 ընտրող: Այս ընտրատեղամասում, ընտրական գործընթացը քաոսային է: Չլիազորված մարդիկ ընտրատեղամաս են մտնում և երկար ժամանակ մնում են այնտեղ՝ առանց հավատարմագրման, առանց փաստաթղթերի, նստում են երկար ժամանակ, շփվում, ապա հեռանում: Ընտրողը, ով եկել էր երկու անձնագրով, փորձել է քվեարկել իր եւ իր կնոջ փոխարեն, երբ նրան տեղեկացրել էին, որ նա չի կարող քվեարկել իր կնոջ փոխարեն, նա ասել է՝ իսկ ինչո՞ւ, անցյալ անգամ նա հո քվեարկել է:
Խանդո գյուղի №62 ընտրատեղամասում մենք արձանագրեցինք, թե ինչպես էր ընտրողների հոսքը կարգավորողն ընտրողներին թողնում ներս մտնել՝ առանց պիտակավորման, 3-6 հոգանոց մարդկանց խմբավորումների նա թույլ է տալիս մուտք գործել, ինչի արդյունքում շատերը չեն անցնում պիտակավորումը: Քվեատուփի վերահսկիչն ինքն էր քվեաթերթիկը տեղադրում ծրարի մեջ եւ նետում քվեատուփի մեջ: Մի ընտրող քվեախցիկում մոռացել էր քվեաթերթիկը՝ նախագահը մտավ խցիկ, վերցրեց քվեաթերթիկը եւ ընտրողի օգնությամբ ծալեց ու դրեց այն ծրարի մեջ: Ընտրատեղամասում մեր ներկայության պահին, ընտրատարածք մոտ էր գտնվում Խանդոյից Սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Մելիքյանը, ով ընտրողներին ընտրատեղամաս բերման գործընթացն էր կարգավորում: Հոսքի վերահսկիչը դուրս եկավ քվեարկության սենյակից եւ քարոզիչներին ասաց 3 ազգանուն եւ հրահանգեց, որ գնան նրանց ետևից եւ բերեն: