Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Վրաստանում Հայաստանի հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։
Դարսալիան շնորհավորել է դեսպան Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։