ԼԳԲՏՔ+ համայնքի 100 հակառակորդները, ովքեր փորձել են խոչընդոտել Թբիլիսիի կենտրոնում անցկացվող «Հանուն ազատության» հանրահավաքին, ոստիկանությունը հուլիսի 6-ին բերման է ենթարկել նրանց վարչական կարգով, իսկ ևս երկուսը՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Այս փուլում վարչական կարգով ձերբակալվել է 100 մարդ՝ ՆԳՆ աշխատակիցների կողմից բացահայտված իրավախախտումների առթիվ: Ձերբակալվածներից 68-ն ազատ են արձակվել ստորագրությամբ, 32-ը մնացել են ժամանակավոր մեկուսարանում», – ասվում է հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է հանրահավաքում որպես մեղադրյալ բերման ենթարկված երկու անձանց, ապա նրանցից մեկը՝ 32-ամյա Ի.Կ.-ն, հարձակվել է PalitraNews հեռուստաալիքի օպերատորի վրա: Նրա դեմ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ երկու հոդվածներով՝ «Բռնության սպառնալիքով լրագրողների մասնագիտական գործունեությանն ապօրինի խոչընդոտում» և «բռնություն»:
Բացի այդ, 56-ամյա Գ.Շ.-ին ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել գույքի դիտավորյալ վնասման կամ ոչնչացման մեղադրանքով (Վրաստանի ՔՕ 187-րդ հոդված) այն բանից հետո, երբ նա կոտրել է պարեկային ոստիկանության մեքենայի կողային ապակին: