Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։
Կառավարության ղեկավարը սոցիալական ցանցում գրառում է կատարել, որ Եղիսաբեթ Երկրորդը տասնամյակներ շարունակ ազգը ղեկավարող, հարգանքի ու սիրո արժանացած առաջնորդ էր։
Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ Եղիսաբեթ թագուհուն կհիշեն սերունդները։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում թագավորական ընտանիքին, կառավարությանը և Միացյալ Թագավորության ժողովրդին։ Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը տասնամյակներ շարունակ ազգը ղեկավարած առաջնորդ էր, հարգանքի և սիրո արժանացած: Նրա կհիշեն սերունդները»,- գրել է Վրաստանի վարչապետը։
Մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը