Վրաստանի մայրաքաղաքը մոտ է յուրաքանչյուր հայի սրտին, քանի որ այստեղ դեռ պահպանվում են հայերի՝ Վրաստանի հայրենասերների հետքերը: Լրագրող Եկատերինա Մինասյանը լուսանկարում է և տեղեկություններ հավաքում հին քաղաքի մասին: «Զբոսանք Թիֆլիսով» հավաքածուի ճանապարհը սկսվել է մի թելից:

Սոլոլակի, Հավլաբարի, Ռուսթավելիի պողոտայի և Թբիլիսիի շատ այլ վայրերի երկարավուն, նեղլիկ փողոցները մինչ այժմ պահպանում են անցյալի բնակիչների հիշողությունը: Երբ նայում ես առանձնահատուկ գեղեցիկ զարդարանքներով և ճարտարապետական նրբագեղությամբ տներին, ուսումնասիրում ես շքամուտքերը կամ սովորական բազրիքը, աչքերիդ առաջ հայտնվում են կադրերը՝ հայ անվանի գրող Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» ֆիլմից և համանուն ստեղծագործությունից: Թբիլիսին դեռևս պահպանում է 19-րդ և 20-րդ դարի սկզբի հմայքը:
DOm Aramyanca

Արամյանցի բազմաբնակարան տունը

Ինչպե՞ս է թելը տանում դեպի պատմություն

«Դու գալիս ես գործատուի մոտ կոնկրետ գաղափարով, և այդ ժամանակ անհրաժեշտ է օրիգինալ մի բան: Գլխավորը չկրկնվելն է, եւ եթե ինչ-որ մեկի կողմից գաղափարը օգտագործվում է, ապա այն ներկայացնել ընթերցողին նոր և հետաքրքիր տեսանկյունից: Ես գաղափարով եկա խմբագրի մոտ և առաջարկեցի նյութեր պատրաստել «Զբոսանք Թիֆլիսով» թեմայով: Առաջին նյութը ծծմբային բաղնիքների մասին էր, և այդպես ստացվեց 3-4 նյութ, հարց առաջացավ՝ ի՞նչ անել հետո: Խորագիրը լավ ընթացք ունի, այն տաք կարկանդակների պես ձեռքից ձեռք են խլում: Թբիլիսին փոքր քաղաք է, տեղավորվում է ձեռքի ափի մեջ, և մի օր թեմաները կսպառվեն: Մենք որոշեցինք սպասել և տեսնել, թե ինչ կստացվի: Գործընթացքի ընթացքում ես սկսեցի քայլել, լուսանկարել, նախ` ինքս, հետո` լուսանկարչի հետ: Եվ այդժամ ես հասկացա, որ այս թեման անսպառ է: Ախորժակս վերառարձավ, ես սթափվեցի, սկսեցի որոնել և գտնել պատմություններ: Դա կարծես լիներ հնագետի կողմից հնագիտական պեղումների ժամանակ շատ արժեքավոր մի բան գտնելու պես բան: Դու ինքդ քո համար որոշ բացահայտումներ ես անում, և ոչ միայն պատմության տեսանկյունից: Թբիլիսիի պատմությունը շատ հետաքրքիր է: Ինձ նաև հետաքրքրում էին ժամանակակից պատմություններ՝ այն մարդկանց պատմությունները, որոնք այսօր ապրում են այս տներում: Օրինակ՝ դու գիտեիր, որ «Լոնդոն» հյուրանոցը պատկանում էր Զուբալաշվիլի եղբայրներին (խմբ. արդյունաբերող-հովանավորներ՝ եղբայրներ Ալեքսանդր և Կոնստանտին Զուբալաշվիլիները): Երբեմն պատահում է այնպես, որ թակում ես այն դռները, որտեղ ապրում են այդ տների նախկին սեփականատերերի անմիջական ժառանգները: Կարղարաթելի փողոցում պատահաբար հանդիպեցի Մինասյանցի տունը կառուցած մարդու ծոռնուհուն»:

Dom Abazova
Առևտրական Աբազովի տունը

Մելիք-Ազարյանցի հայտնի տան կարման

«Ըստ էության, հայտնաբերումներին նպաստում է սոցիալական մեդիան, ինչ-որ տեղ ինչ-որ բանի ես հանդիպում, ինչ-որ մեկից ինչ-որ բան ես լսում, հետո քո որոնումները շարունակում: Այսինքն՝ քեզ տալիս են թելի ծայրը, դու բռնվում ես դրանից և սկսում ես ազատել խճճված, մեծ և հետաքրքիր կծիկը: Այդպես էր ասենք, Ռուսթավելիի պողոտայի վրա գտնվող Մելիք-Ազարյանցի տան դեպքում: Այս տունը կապված էր իմ անձնական պատմության հետ:

Մենք մտանք այդ տունը, 1990 թվականն էր, հենց ողբերգության պահին (խմբ. Դժբախտ պատահարի հետևանքով երկու խցիկ ընկան, որոնք մարդկանց էին տեղափոխում՝ Ռուսթավելիի պողոտայի և Մթածմինդա լեռան միջև ճոպանուղով: 20 մարդ զոհվեց, իսկ առնվազն 15 մարդ ծանր վիրավորվեց: Ուղևորների մեծ մասը Ախալցիխեի № 5 դպրոցից Թբիլիսիի տեսարժան վայրերին ծանոթացող, էքսկուրսիայի եկած երեխաներ էին, որոնք նշում էին Երեխաների պաշտպանության օրը): Հունիսի 1-ին՝ հենց այդ օրը մենք դուրս եկանք մետրոյից, մոտեցանք ճոպանուղուն, այնտեղ հսկայական հերթ էր, ուստի որոշեցինք գնալ Մելիք-Ազարյանցի տան մոտակայքում գտնվող զվարճանքի համալիր և սրճել: Մենք իջանք ներքև, այնտեղ N ժամանակ անցկացրեցինք, մենք դուրս ենք գալիս այնտեղից, և ինչ… հրշեջ և շտապօգնություն մեքենաներ… հենց այդ ընթացքում էլ այս ողբերգությունը պատահել էր, երեխաներ էին մահացել: Տունն ունի կարմա, և դու դա զգում ես: Դու մի որոշ ժամանակ թաքնվեցիր, նստեցիր երկար ժամանակ և տիեզերքը, Ամենակարողը քեզ փրկեցին այդ վտանգից: Մենք կարող էինք այնտեղ հայտնվել, բայց այդպես չեղավ, և այդ տունը դաջվեց իմ գիտակցության մեջ, սպասում էր իր ժամին, արդյունքում ես նկարագրեցի իմ տպավորությունները»:

Улица Табидзе на сегодня туристическая Мекка. Доходный дом А.Манташева

Մանթաշովի (Մանթաշյան) բազմաբնակարան տունը

Հայերի ճարտարապետական ժառանգությունը

«Ողջ հին Թբիլիսին փաստացի կերպով պատմում է հայ բնակչության ներդրման մասին քաղաքի զարգացման գործում: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Դա գիտեն ինչպես պատմաբանները, այնպես էլ զբոսավարները: Այդ ժամանակ դա լրիվ բնական երևույթ էր, քանի որ մարդահամարի համաձայն, այն ժամանակ մեծ մասը կազմում էր հայ բնակչությունը: Դրանք ունևոր մարդիկ էին, սովորաբար՝ առևտրականներ: Պարզ է, որ հենց քաղաքի հին մասը նրանք են կառուցել: Ենթադրենք, որ նոր Թիֆլիսը իրականում կառուցվել է գերմանացիների կողմից, որոնք ընտրել են քաղաքի այս հատվածը, իսկ Սոլոլակը հիմնականում կառուցվել է հայերի կողմից:

Ծեծված օրինակ՝ դու քայլում ես Սոլոլակով, տուրիստական ճանապարհով, բարձրանում նախկին Կիրովի փողոց կամ ինչպես առաջ էին ասում՝ Սոլոլակյան, ձախ ես թեքվում՝ դեպի Մաչաբելիի, և այստեղ գրեթե յուրաքանչյուր տուն պատկանում է ինչ-որ հարուստ վաճառականի: Եվ միևնույն ժամանակ, նրանք հովանավորներ էին, ովքեր, բացի ամեն ինչից, գումար էին ներդնում մշակույթի և կրթության զարգացման համար: Օրինակ՝ Ալիխանովները, լուսաբանվում է նրանց ներդրումը երաժշտական կրթության՝ կոնսերվատորիայի զարգացման գործում: Մասշտաբը հսկայական է: Կամ վերցնենք քաղաքապետ Մատինյանցին (Մատինովներ), այս մարդը գրեթե ամբողջ կարողությունը թողել է քաղաքին: Ամենից շատ այս մարդկանց մեջ զարմացնում է իրենց իրական հայրենասիրությունը: Այս մարդիկ իսկապես մեծ տնտեսվարներ էին, հայրենասերներ, որոնք ցանկանում էին կառուցել դարերով կամ օգնել բացահայտել նույն Շալյապինի իրական տաղանդը, ինչպես և Ալիխանովի դեպքում»:

Dom Madatovoi

Աննա Մադատովայի տունը

Ամենահայտնի շինությունները

«Սրանք Արամյանցի, Մելիք-Ազարյանցի, Բոզարջանցի բազմաբնակարան տներն են… Բոզարջանցի տան վերաբերյալ որոշ կասկածներ կային, որ գուցե նա այս տունը կառուցել է իր որդիների համար: Թեպետ, զբոսավարները կարծում են, որ դա բազմաբնակարան (վարձու) տուն էր: Տունը մեծ է, պարզապես շքեղ և գեղեցիկ է ներսից: Դժբախտաբար, այն այժմ գտնվում է սարսափելի վիճակում: Կարծում եմ, որ ամենահայտնի և հանրաճանաչ առանձնատունը Արամյանցի տունն է և, իհարկե, «Մաժեստիկ» հյուրանոցը: Կարելի է ասել, որ այս հսկայական անկյունային տունը Ռուսթավելիի պողոտայի գլխավոր տեսարժան վայրն է, որը հեղափոխությունից առաջ պատկանել է Մելիք-Ազարյանցին»:

Հետաքրքիր արդյունք

«Մելիք-Ազարյանցի բազմաբնակարան տունը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում, գլխավոր պողոտայում: Այն այնքան հոյակապ է, որ պարզապես անհնար է անցնել առանց նայելու, առանց հիանալու դրանով: Այս տան մասին հոդվածը հրապարակվելուց հետո մի նամակ ստացանքլ, որում ոմն Նատալյա Քալանթարովան գրում էր, որ նա Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի ծոռնուհին է: Ես կապվեցի նրա հետ, ուզում էի համոզվել, արդյո՞ք իրականում դա այդպես է: Երբեք չգիտեք, թե քանի մարդ կարող է պնդել, որ նրանք Թիֆլիսի այդպիսի նշանավոր քաղաքացիների սերունդն են ներկայացնում: Մենք գրվեցինք, նա ինձ ուղարկեց փաստաթղթեր, որից հետևում էր, որ նա ոչ թե մեկ աղջիկ է ունեցել, որը մահացել է, այլ՝ երկու: Կրտսեր դստեր անունը Սոֆիա էր, որի ժառանգական գիծը շարունակվում է Նատալիան: Սրա հետ մեկտեղ ես շատ այլ մանրամասներ իմացա: Օրինակ՝ այն փաստը, որ Ազարյանցը, ամուսնացնելով իր դստերը, երիտասարդներին տուն է տվել՝ որպես հարսանեկան նվեր: Հենց այն տունը, որը գտնվում է Մաչաբելի և Լերմոնտով փողոցների խաչմերուկում: Դրանում ուշագրավ է, որ առաջին սեփականատիրոջ նախօրինակները նույնիսկ պահպանվել են վանդակաճաղերի վրա: Մի խոսքով, իրականում մենք անց ենք կացրել որոշ պատմական հետազոտություններ: Ահա սա էլ «Զբոսանք Թիֆլիսով» նախագծի շատ կարևոր կողմերից մեկն է»:

Եվգենյա Շխեյանցի տունը

Եվ կրկին ճարտարապետական ժառանգության մասին

«Դու զբոսնում ես քաղաքով, զննում ամեն մի անկյունը և բացահայտում շատ հետաքրքիր փաստեր, պատմություններ: Եվ հետո, սրանք սովորական պատմական էքսկուրսիաներ չեն, այստեղ մարդկային ճակատագրեր են խաչվում: Եթե մենք խոսենք մի քանի ամենահայտնի տների մասին, ապա դա Ռուսթավելիի բազմաբնակարան տունն է, երբ, դուրս գալով Ռուսթավելիի մետրոյից, սկսում ես ավելի վեր բարձրանալ՝ դեպի ֆիլհարմոնիա: Այն գտնվում է անմիջապես կամարի վերևում: Դա կարծես հեքիաթային տուն է հիշեցնում: Ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անցնել դրա կողքով առանց զմայլվելու: Տունը կառուցվել է Արամյանցի առաջին գիլդիայի հայտնի վաճառականի միջոցներով: Ինձ թվում է, որ այս մեծահարուստ, հետաքրքիր մարդը կյանքում նպատակ է ունեցել իրինց հետո թողնել հնարավորինս շատ հետքեր: Դատեք ինքներդ, բազմաբնակարան տուն Ռուսթավելիի վրա, «Մաժեստիկ» հյուրանոցը՝ ներկայիս «Մարիոթը», Թատերական ինստիտուտի շենքը: Ի դեպ, ինստիտուտի շենքի կողքին կա մի հայտնի շենք` Շ.Ռուսթավելիի անվան թատրոնը, որը կառուցվել է Թիֆլիսի մեկ այլ բարերար Իսայի Պիտոևի միջոցներով: Պիտոևները հայտնի թատերասերներ էին, և սկզբում նրանց ստեղծած Թատերական համայնքի աշխատանքները տեղի էին ունեցան նրա սեփական տանը՝ Կիկոձեի փողոցում:

Դրանց թվին կարելի է ավելացնել Գալաքտիոնի փողոցում գտնվող Մանթաշևի շահութաբեր տունը՝ Սեյլանովների վաճառականների սեփական տան վերևում, որոնք զբաղվում էին ծխախոտային արտադրանքների արտադրությամբ, նույն փողոցում գտնվում է առևտրական Թամամշևի տունը: Մի խոսքով, դրանք շատ են: Եվ դա զարմանալի չէ, քանի որ քաղաքի այս հատվածը բնակեցված էր հիմնականում հարուստ առևտրականներով»:

Էլ ավելի շատ մանրամասներ

«Զբոսանք Թիֆլիսով»-ը դրանք միմյանցից բխող պատմություններ են: Բավական է գրես մի տան, ընտանիքի մասին, երբ պարզվում է, որ նրանց հարազատներն ապրում են նույն փողոցում, ինչպես Մելիք-Ազարյանցի դեպքում: Դուստրը՝ Սոֆիան, ամուսնացել է Հովհաննես Քալանթարովի հետ, ով ապրում էր Սերիևսկայա (այժմ՝ Մաչաբելի) փողոցում, բայց մի փոքր ավելի վերև: Այս տունը համարվում է քաղաքի տուրիստական ամենահայտնի ուղիներից մեկը: Իսկ Ասաթիանիի (նախկինում՝ Բեբութովսկայա) վրա, անմիջապես դեմ-դիմացը՝ մեկ այլ տուն է կանգնած, որում ապրում էին նաև Քալանթարովները: Նրանք ապաստանել և մեծացրել էին փոքրիկ Նիկո Փիրոսմանիին (խմբ. հայտնի վրացի նկարիչ): Նա հեռացել էր այս տնից՝ որոշակի տարիքի հասնելով: Եվ ևս մեկ հետաքրքիր մանրուք՝ Նիկոն սիրահարված էր Քալանթարովի դստերը՝ Վիրջինիային, իսկ նա, իր հերթին, ամուսնացավ Մամուլովի հետ և հետագայում լույս աշխարհ բերեց հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռուբեն Մամուլովին: Այսինքն՝ դա միմյանցից բխող պատմությունների անվերջ շղթա է: Եվ սրանում է ամբողջ Թիֆլիսն իր էությամբ: Պարզապես քաշիր թելը, և պատմությունների այսպիսի կծիկի կհանդիպես…»:

Ինչո՞ւ մարդիկ քիչ բան գիտեն քաղաքի զարգացման գործում հայերի ներդրման մասին

«Եթե սկսում ես քաշել բոլոր այս թելերը, ապա մտածում ես այն մասին, թե ինչու թբիլիսեցիները քիչ բան գիտեն հայկական ժառանգության մասին: Այս հարցում բախվում ես քաղաքական և սոցիալական որոշ ասպեկտների: Այսօր քաղաքի բնակչության 70%-ը գյուղական բնակավայրերից է, և դա պայմանավորված է միգրացիոն հասարակական-քաղաքական գործընթացներով, որոնք տեղի են ունեցել տարբեր տարիների, եղել է գավառական ներհոսք դեպի քաղաքներ: Երկրորդ ասպեկտը Խորհրդային Միության փլուզումն է, որից հետո շատ մեծ թվով մարդիկ հեռացան Վրաստանից, ինչպես նաև հայ բնակչությունը, նախկինում լրիվ այլ վիճակագրություն էր: 90-ականների սկզբին կոնֆլիկտներ էին, բնակչությունը փոխեց իր կառուցվածքն ու կազմը: Եվ այն «թիվլիզեցիներն», ովքեր ավելի շատ ավելին գիտեին քաղաքի պատմության մասին, նրանցից քչերն են մնացել: Սա լիովին բնական գործընթաց է:
Այս ամբողջ պատմության մեջ կա մի շատ դրական կետ: Սկզբից, երբ ես սկսեցի գրել քաղաքի պատմության մասին, ստիպված էի շատ բան բացատրել մարդկանց, երբեմն հանդիպում էի թյուրիմացության և նույնիսկ ագրեսիայի: Բայց անցավ մի քանի տարի, և այժմ ֆեյսբուքյան ցանցում ես տեսնում եմ այդպիսի մեծ թվով խմբեր, հեռուստաշոուներ, քաղաքային պատմության հետազոտողների: Ես ուրախ եմ և հաճելի է ինձ, որ քաղաքի պատմության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է՝ վերածվելով նորաձև տենդենցի: Միգուցե այս արթնացած հետաքրքրության մեջ կա որոշակի օրինաչափություն: Ինչ-որ չափով, սա համաշխարհային միտում է, մենք զարգանում ենք, մեր քաղաքացիական գիտակցությունը նունյպես փոխվում է»:

Թբիլիսի՝ սիրո տարածք

«Ինձ թվում է, որ եթե մարդ իր տեղում է, ապա նա, անշուշտ, կպատմի մի հետաքրքիր պատմություն, առանց թաքցնելու, ով է կանգնած որոշակի շենքի հետևում, ում պատմությունն ու զգացողություններն են սրանք: Տեղացի զբոսավարները, ես այդպիսի մարդկանց գիտեմ, դա անում են այնպիսի «մուղամներով» (մեղեդիներ), այստեղ պարզապես անհրաժեշտ է օգտագործել այս բառը, որ դու հասկանում ես, որ այս մարդու երակներով սեր է հոսում դեպի իր քաղաքը: Կարելի է ուսուցանել քաղաքի պատմությունը, գրավել զբոսաշրջիկներին, գովազդել, խթանել ձեր տուրիստական արտադրանքը, բայց անհնար է սովորեցնել սիրել: Իսկ Թբիլիսին դա սիրո տարածք է:

Կա ևս մեկ շատ կարևոր բան, որը միշտ մոտիվացնում է, ոգեշնչում և իմաստ է հաղորդում քո գործին: Դա ընթերցողի հետադարձ արձագանքն է: Կարծում եմ, որ սա սոցիալական ցանցերի հիմնական առանձնահատկությունն է: Իհարկե, նրանք քո մեջ զարգացնում են կախվածություն, բայց դրանք օգնում են նաև հասկանալ, որ դու ճիշտ ուղղությամբ ես շարժվում, և այն, ինչով դու զբաղվում ես, հետաքրքիր է մեկ ուրիշի համար էլ: Հենց այստեղից էլ ծնվեց «Զբոսանք Թիֆլիսով» շարքի բոլոր պատմությունները գրքում հավաքագրելու գաղափարը»:

Քրիստինե Մարաբյան