Վրաստանում անշարժ գույք ունի Ռուսաստանի Դաշնության մոտ 23 հազար քաղաքացի:
Այս մասին ասվում է Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ռեեստրի ազգային գործակալության պատասխանում՝ պատգամավոր Նիկա Մաճուտաձեի դիմումին։
ՌԴ քաղաքացիները կես տարվա ընթացքում Վրաստանում գրանցել են 7 459 ձեռնարկություն:
«2022 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ Վրաստանում անշարժ գույքի սեփականատեր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության 22719 քաղաքացի»,- ասվում է պատասխանում։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունում պարզաբանում են, որ խոսքը միայն Ռուսաստանի քաղաքացիների մասին է, այլ ոչ այն անձանց, ովքեր միաժամանակ ունեն նաև Վրաստանի քաղաքացիություն։
Ութ ամսում Վրաստանում կացության թույլտվություն է ստացել Ռուսաստանի Դաշնության մինչև 2 հազար քաղաքացի: