Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող հանրահավաքում ԵՄ դրոշը հանելու և այրելու փաստով վարչական վարույթ է սկսվել։

Ինչպես ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, իրավապահները բացահայտելու և տուգանելու են խախտողներին։

«Ներքին գործերի նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի հիման վրա վարչական վարույթ է հարուցել Եվրամիության, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կամ այլ պաշտոնական խորհրդանիշները պղծող իրավախախտման առնչությամբ։

Իրավապահ մարմիններն իրավախախտներին կբացահայտեն և կտուգանեն:

ՆԳՆ-ն կոչ է անում Թբիլիսիում խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցներին չանցնել հավաքների և արտահայտվելու ազատության մասին օրենքով թույլատրված սահմանները, պահպանել հասարակական կարգի նորմերը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։

Հանցագործության յուրաքանչյուր գործողություն անմիջապես կճնշվի ոստիկանության կողմից և կհետևի խիստ իրավական պատասխան»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։