Ընդհանուր առմամբ, 2019-2022 թվականներին Վրաստանի Կատարման ազգային բյուրոն աճուրդով վաճառել է 6671 միավոր անշարժ գույք։

Այս մասին «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են Կատարման ազգային բյուրոյից՝ ի պատասխան համապատասխան տեղեկություններ ստանալու հարցմանը:

Կատարման ազգային բյուրոյի տվյալներով՝ միայն 2022 թվականին վաճառված անշարժ գույքի թիվը կազմել է 1984 միավոր։

Ինչ վերաբերում է նրան, թե քանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում է որոշում կայացվել 2019-2022 թվականներին անշարժ գույքի նկատմամբ կալանք դնել, ինչպես նաև՝ որքան է 2019-2022 թվականներին գույքի վաճառքից ստացված եկամուտը և որքան շահույթ է ստացել պետությունը վաճառված գույքից, «Ինտերպրեսնյուզ»-ին Կատարման ազգային բյուրոից պատասխանել են, որ նման վիճակագրական տեղեկատվություն իրենք չեն մշակում։

«Ի լրումն տեղեկացնում ենք նաև, որ 2019 թվականին Կատարման ազգային բյուրոյի կողմից վաճառված անշարժ գույքի թիվը կազմել է 1620 միավոր։ 2020 թվականին վաճառվել է 1452 միավոր, 2021 թվականին՝ 1615 միավոր, իսկ 2022 թվականին՝ 1984 միավոր անշարժ գույք»,- ասված է Կատարման ազգային բյուրոյի «Ինտերպրեսնյուզ»-ին տրամադրված տեղեկատվության մեջ։