Մայիսի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 693 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 320 830, այստեղից ապաքինվել է 299 500 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4263:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 384 փորձարկում, այդ թվում 15 341-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 043-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.71% է, վերջին 14 օրվանը՝ 5.84%, վերջին 7 օրվանը՝ 6.71%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 58 533 մարդ, օրական պատվաստվում է 3 846 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 284 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 788 անձ:
Մայիսի 7-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 1547 նոր դեպք, ապաքինվել է 1131 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: