Նոր ուսումնական տարում Սամեբայում աշակերտները կհաճախեն իրենց գյուղի դպրոց։

Սակայն այս տարի Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի դպրոցում առաջին զանգը չի հնչի, քանի որ առաջին դասարանցի չկա։ Բացի առաջին դասարանից, դպրոցում չկան նաև՝ 4-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններ։

Դպրոցում հիմա սովորում է 9 աշակերտ։

Ամռանը դպրոցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել և մինչև դասապրոցեսի մեկնարկը դրանք ավարտին կհասցվեն:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլ ամսին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի դպրոցն անցել էր հեռավար ուսուցման, քանի որ շենքի տարածքում օձեր էին հայտնվել։ Դպրոցում մի քանի անգամ կատարվել է ախտահանման աշխատանքներ:

Սամեբայի դպրոցը մինչև ուստարվա ավարտ փակ կմնա

Օձերի պատճառով Սամեբայի դպրոցը դեռ հեռավար ձևաչափով է աշխատում