Բորժոմիի մունիցիպալիտետում շարունակվում է Լիկանիի մոտակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները։

Սահմանային ոստիկանության երեք ուղղաթիռներ վաղ առավոտից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից՝ հրդեհի տեղայնացման և վերացման աշխատանքներոմւ ներգրավված են ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Տեղեկացնենք, որ հրդեհը երեկ է բռնկվել Լիկանիի մերձակա անտառում։