Երկրորդ օրն է Բորժոմիում փորձում են հանգցնել անտառում բռնկված հրդեհը. Այս մասին հայտնում է Sknews-ը։

Հրդեհը բռնկվել է Մտկվարի (Կուրա) գետի աջ ափին գտնվող Կվաբիսխևի և Զովրետի գյուղերի միջև ընկած անտառում։

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, հրդեհի հիմնական օջախները վերացվել են և տարածման վտանգ չկա։

Թե քանի հեկտար է վնասել հրդեհը և անտառի որ տարածքն է այրվել, այս պահին հայտնի չէ։

Բորժոմին հայտնի է ոչ միայն իր հանքային ջրերով, այլեւ անտառով։