Բորժոմիում 55-ամյա տղամարդ է սպանվել: Ըստ ՆԳՆ-ի, նա հյուրընկալվել է մեղադրյալի տանը և այդ ժամանակ տան տերը նրան դանակով հարվածել է:
Գործի առթիվ բերման է ենթարկվել 1980 թվականին ծնված անձ:
«Բորժոմիում վեճ ժամանակ մեղադրյալը դանակով հարված է հասցրել 1965 թվականին ծնված իր հյուրի կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում տղամարդը տեղում մահացել է», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 108 հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է 7-ից 15 տարվա ազատազրկում: