Ախալքալաք մտնող ճանապարհների վրա՝ 9 տեղերում, ինչպես նաև քաղաքի կենտրոնական փողոցում, տեղադրվել են «խելացի տեսախցիկներ»:
«Խելացի տեսախցիկները» արձանագրում են երթևեկության կանոնների խախտումները, ինչպես նաև նրանց օգնությամբ հնարավոր է մեքենայի մուտքի և ելքի մանրամասն հսկողությունը: Տեսախցիկներ տեղադրվել են Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմամբ: Քաղաքի 9 վայրերում տեղադրված է 18 տեսախցիկ:
«Խելացի տեսախցիկների» կողմից գրանցված տուգանքների 60%-ը կփոխանցվի տեղական բյուջե, իսկ մնացած 40%-ը՝ կենտրոնական բյուջե: Շրջանը «խելացի տեսախցիկների» ծառայության համար հատկացրել է 48 000 լարի:
«Ընդանուր գումարից 13 000-ը կտեղափոխվի հաջորդ տարի: Ես խոսել եմ ոստիկանության պետի հետ, և մենք պարմանավորվեցինք, որ եթե դա օգուտ է մեր անվտանգությանը, հաջորդ տարի մենք կավելացնենք «խելացի տեսախցիկների» քանակը», – ասաց Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Վրաստանում «խելացի տեսախցիկների» ներդրումը նպատակ ունի, ոստիկանության գործնեության մեջ, բարձրացնել բարձր տեխնոլոգիաների դերը և բարելավել հանցագործության դեմ պայքարը: Ծրագիրն իրականացնում է Ներքին գործերի նախարարության համատեղ գործառական կենտրոնը, որը բացվել 2016 թ.-ի հոկտեմբերի 4-ին, և հանդիսանում է ՆԳՆ-ի տեխնոլոգիաների կենտրոնական հանգույցը:
Նոր նախագծի շրջանակներում, նախօրոք ոստիկանության նշված վայրերում, նախատեսվում է «խելացի տեսախցիկների» տեղադրում, որոնք համալրված են վիդեո վերլուծական ծրագրով, ինչպես նաև դրանց միացումը Ներքին գործերի նախարարության ցանցին և նրանց անընդմեջ մոնիտորինգ օպերատիվ կենտրոնի կողմից:
Այս ծրագրի իրականացման ընթացքում ՆԳՆ-ն կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը: Այդ նպատակով ՆԳՆ-ի համատեղ գործողությունների կենտրոնի աշխատակազմը խորհրդատվական հանդիպումներ է անցկացրել Վրաստանի տարածաշրջաններում տեղական համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են իրենց հնարավորությունները նախագծի իրականացման ընթացքում և պայմանավորվել համատեղ միջոցառումների մասին: