Մինչև սեպտեմբերի 1-ը Վրաստանում կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ցածրադիր և հարթավայրային հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +31, +36 աստիճանի։
«Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր են թույլ անձրևներ, իսկ Արևելյան Վրաստանում տեղումներ չեն սպասվում։
Օգոստոսի 26-27-ը Կոլխեթիի հարթավայրում, Զեմո-Իմերեթիում, Սև ծովի ափամերձ շրջաններում, Գորի-Սուրամի հատվածում և որոշ լեռնային շրջաններում ուժեղ քամի կլինի, որը կթուլանա սկսած օգոստոսի 28-ից:
Առաջիկա մի քանի օրերին Թբիլիսիում տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +34, +36 աստիճան»,- ասվում է տեղեկատվության մեջ։