Ինչու է ռազմական տեխնիկան շարժվում Վալեից (Թուրքիայի հետ Վրաստանի սահման) դեպի Թբիլիսի։ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է, որ ռազմական տեխնիկայով բեռնված կցորդների տեղաշարժը կապված է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժության հետ։
Նրանց տվյալներով, զորավարժություններին մասնակցելու նպատակով ռազմական տեխնիկայի տեղակայման վերջնական վայր է որոշվել Վազիանի ռազմաբազան և Վազիանի պոլիգոնը։ Վրաստանի տարածքով շարժվելիս ավտոշարասյունը ուղեկցվում է ռազմական ոստիկանության անձնակազմի կողմից։
Ամերիկյան ռազմական տեխնիկայով բեռնված կցորդները Գերմանիայից Վրաստան են մտնում հինգ երկրի՝ Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով։
Վրաստանում վեցերորդ անգամ կանցկացվեն «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները։ Միջազգային զորավարժությունների նպատակն է, Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար, բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունն ու փոխգործակցությունը։