Խորհրդարանը կրկին կգործի Թբիլիսիում, իսկ Քութաիսիի շենքում կտեղակայվի ոստիկանության տարածաշրջանային կենտրոնը: Այս մասին հաղորդել է ՆԳՆ փոխնախարար Նինո Ջավախաձեն:
Մոտ ապագայում պատգամավորները կսկսեն փոփոխություններ մտցնել կանոնակարգում, համաձայն որի, խորհրդարանը Քութայիսից կվերադառնա Թբիլիսի: Այժմ Վրաստանում գործում է երկու խորհրդարանի շենք: Թբիլիսիում թույլատրվում է անցկացնել միայն հանձնաժողովների լսումները:
Ըստ Ջավախաձեի, Քութայիսիի խորհրդարանի շենքում կգործի նախարարության մի քանի գործակալություն: Այսպիսով, այնտեղ կլինի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը` «112», ոստիկանության միավորված սպասարկման կենտրոնը, ՆԳՆ ակադեմիայի տարածաշրջանային կենտրոնը և սպասարկման գործակալությունը:
«Այսօրվա դրությամբ ոստիկանության միավորված սպասարկման կենտրոն կա միայն Թբիլիսիում: Մեկ պատուհանի սկզբունքով այն ապահովում է մինչ 50 ոստիկանական ծառայություն: Հետևաբար, մենք նախատեսում ենք նույն մոդելը ներդնել նաև տարածաշրջանում: Թբիլիսիից հետո երկրորդ նմանատիպ կենտրոնը կբացվի արդեն Քութայիսում », – հայտարարել է Ջավախաձեն:
Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի գարնանային նստաշրջանից սկսած խորհրդարանը ամբողջովին կտեղափոխվի Թբիլիսի:
Վրաստանի խորհրդարանը Թբիլիսիի կենտրոնի խորհրդային ժամանակաշրջանի շենքից Քութայիսում կառուցված հատուկ ժամանակակից շենք տեղափոխվեց 2012 թ.-ի աշնանը: Սահմանադրության համապատասխան փոփոխություններն ընդունվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ:
«Վրացական երազանք» -ի ներկայացուցիչները հետագա բոլոր տարիներին պարբերաբար հայտարարում էին օրենսդիր մարմնի Թբիլիսի վերադարձի մտադրության մասին: 2014 թ.-ին Թբիլիսիի նախկին խորհրդարանի շենքը վերականգնվել և վերանորոգվել է: Այդ ժամանակից ի վեր հանձնաժողովների լսումները և բյուրոյի հանդիպումներն անցկացվում են Թբիլիսիի խորհրդարանում: Օրենքի համաձայն լիագումար նիստերն անցկացվում են միայն Քութայիսիի խորհրդարանում: