«Բաց հասարակություն-Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեն մեկնաբանել է Վրաստանում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման կասեցման հնարավոր մեխանիզմի վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ նրա, այս հարցը օրակարգում չէ, և դրա համար որևէ հիմք չկա:
Նրա խոսքերով, Եվրամիության զեկույցը հիմք չի տալիս կասկածելու, որ Վրաստանից մուտքի արտոնագրերի ազատականացումը կանխելու համար կձեռնարկվի մեխանիզմ:
«Երկու տարի առաջ, երբ Եվրամիությունը քննարկեց զսպման մեխանիզմի բարելավման հարցը, նրա ներգրավման պատճառներից մեկը ապաստան հայցողների կտրուկ աճն էր: Ըստ տվյալների, որոնք բաց աղբյուրներից տեսանելի են և ներառում են անցյալ տարվա ինն ամիսները, այս քանակի աճի նկատելի միտում չկա: Ընդհակառակը, ըստ վիճակագրության, որը ներառում էր անցյալ տարվա սեպտեմբերից մինչև հունիսի վերջ, 7 232 Վրաստանի քաղաքացիներ ապաստան են խնդրել Շենգենյան գոտու երկրներում: Նախորդ տարիների համեմատ այս ցուցանիշը ցածր միտում ունի: Այնուամենայնիվ, կան որոշ երկրներ, որտեղ այս ցուցանիշը զգալիորեն աճել է, օրինակ, Իսլանդիան, որտեղ Վրաստանը առաջին տեղն է զբաղեցնում ապաստան հայցողների քանակով: Այս երկիրը, ճիշտ է գտնվում է Շենգենյան գոտում, բայց չի հանդիսանում Եվրամիության անդամ պետություն», – հայտարարեց Վանո Չխիկվաձեն:
Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Եվրամիությունը հրապարակեց փաստաթուղթ, որը գնահատում է, թե որքանով է Վրաստանը համապատասխանում ազատականացման պահանջներին: Վիզաների ռեժիմի ազատականացման մասին զեկույցի շրջանակներում Եվրահանձնաժողովը վեց հիմնական հանձնարարականներով դիմեց Վրաստանին:
2017 թվականի մարտի 28-ից Վրաստանը Շենգենյան գոտու երկրների հետ օգտվում է առանց մուտքի արտոնագրերի ազատականացման ռեժիմին: Վրաստանի քաղաքացիները կարող են ճանապարհորդել 90 օր առանց մուտքի արտոնագրերի ԵՄ 27 անդամ երկրներ և մի շարք ոչ անդամ երկրներին:
Փաստորեն, այս գործընթացը դադարեցնելու գրեթե ոչ մի լծակ չկա, մեկնաբանում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Գիորգի Ռուխաձեն, Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների թվաքանակի ավելացմանը:
Եվրոպական Հանձնաժողովի փորձագետների խումբը Եվրոպայի Խորհրդին կներկայացնի կասեցման մեխանիզմի մասին: Այս զեկույցում ասվում է, որ ԵՄ-ից մի քանի երկիր դժգոհ են, քանի որ ավելացել է Եվրամիությունում Վրաստանից ապաստան հայցողների թիվը:
Վրացի փորձագետները վտանգ չեն տեսնում, այսպես կոչված ներգրավվածության կասեցման մեխանիզմից, սակայն, կարծում են, որ ապաստանի հայցը կշարունակվի:
Գիորգի Ռուխաձեն կարծում է բնական է ապաստան պահանջողների աճը, քանի որ սոցիալական իրավիճակը երկրում չի բարելավվել:
«Իշխանությունը, փաստորեն, ըստ էության, չունի կասեցման գործընթացի լծակ, բացի այդ, որ իրավիճակը երկրում պետք է բարելավվի: Կյանքը այս երկրում պետք է լինի ավելի գրավիչ, և ավելի քիչ մարդ կգնան այլ երկրներ մնալու համար այնտեղ, այլ-կերպ իշխանությունը ոչ-ոքի չի կարող արգելել փնտրելու լավ պայմաններ», – հայտարարել է Ռուխաձեն: