Այսօր՝ օգոստոսի 19-ին, Թբիլիսիի ժամանակով 03:18-ին Դմանիսի քաղաքից 23 կմ դեպի արևմուտք գտնվող Սամեբա գյուղի մոտակայքում 3.6 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Այս տարածքում վերջին երկու տարիներին գրեթե ամեն օր ցնցումներ են գրանցվում։ Սեյսմոլոգներն ասում են, որ բնական պրոցես է տեղի ունենում, և փոքր ու միջին հզորության ցնցումները վտանգ չեն ներկայացնում։