Հոկտեմբերի 7-ին, Նինոծմինդայում ավարտվեց ֆուտբոլի տարածաշրջանային պատանեկան առաջնությունը, 1999 թվականին ծնված երիտասարդների միջև: Եզրափակիչ փուլում հաղթանակ տարավ Նինոծմինդայի թիմը:
Տարածաշրջանային առաջնության առաջին փուլին մասնակցում էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ադիգենի և Ախալցիխեի թիմերը:
Առաջին խաղերից հետո եզրափակիչ դուրս եկան Նինոծմինդայի և Ախալքալաքի թիմերը:
Որոշիչ խաղում խաղն ավարտվեց ոչ-ոքի, խաղի ելքը որոշվեց տուգանային հարվածների օգնությամբ, որտեղ առավելության հասավ Նինոծմինդայի թիմը:
Նշենք, որ խաղերը ընթանում են Սամցխե – Ջավախքի տարբեր քաղաքներում հերթականությամբ, երկրորդ փուլը կանցկացվի Ախալքալաքում: