Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Բավրայի» անցակետ տանող ճանապարհին հայկական համարանիշներով բեռնատարը բախվել է վրացական համարանիշներով բեռնատարին, ինչի արդյունքում առաջինը զգալի վնասվածքներ է ստացել: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Այն բանից հետո, երբ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բեռնատարների վարորդներին հորդորել է «Բավրայի» անցակետով Հայաստան մուտք գործել որպես ավելի անվտանգ երթուղի, Ժդանովական գյուղից դեպի մաքսակետ ընկած հատվածում գոյացել է երկու կիլոմետրանոց հերթ:
Լուսանկարը՝ Nor ռադիոյից