Այսօր՝ հունվարի 29-ին, Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհին՝ Սաղամո-Մեծ Արագյալ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ: Երկու տուժածներին տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց, մեկն արդեն դուրս է գրվել, երկրորդը՝ կայուն ծանր վիճակում տեղափոխվում է Թբիլիսի:
НОР.-ի փոխանցմամբ՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Subaru» մակնիշի մեքենային:
Տուժածներին տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ կլինիկա:
Ախալքալաքի կլինիկայից JNEWS-ին հայտնեցին, որ 2 տուժածները տեղափոխվել են կլինիկա: Վրաստանի քաղաքացին Ծալկայի մունիցիպալիտետի բնակիչ է, նա կայուն ծանր վիճակում է գտնվում, ոտքի բեկորային կոտրվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Թբիլիսի: Երկրորդին՝ ազգությամբ հնդիկին, թեթեւ վնասվածքներով դուրս են գրել ամբուլատոր բուժման:
Ըստ Ռադիո «NOR»-ի՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում գտնվել են Հնդկաստանի քաղաքացիներ: «Subaru» մեքենան պատկանում է Ծալկայի մունիցիպալիտետի բնակչին:
Տեղում աշխատում է ոստիկանությունն ու շտապօգնությունը: