Այսօր՝ օգոստոսի 18-ին, Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղում հրդեհ է բռնկվել գյուղցիներից մեկի անասնագոմի տանիքում: Այս մասին հայտնում է НОР ռադիոն:
Անասնագոմի տանիքը հողով է պատված եղել, իսկ վրան չորացրած խոտ, այդ պատճառով էլ կրակն արագությամբ տարածվել է:
Գյուղի բնակիչները սկսել են սեփական ուժերով հանգեցնել կրակը: Եվ մինչև հրշեջները եկել են, գյուղացիներ կրակը մարել են: Տուժածներ չկան: Հրդեհի հնարավոր պատճառների մասին չեն հայտնում:
Տեղեկատվությունը և լուսանկարը՝ НОР ռադիոյի