Նինոծմինդայի շրջանի նորածինների համար հատկացված սոցիալական նպաստների գումարը վերջացել է: Նորածինների ծնողները բողոքում են, որ իրենց նպաստներ չեն տալիս,իսկ Շրջանային վարչությունում խոստանում են, որ նպաստներ կստանան բոլորը:

Նինոծմինդայի շրջանը ամեն տարի գումար է տրամադրում նորածինների ընտանիքներին մեկ անգամյա նպաստի տրման համար: Քսան օր է արդեն Նինոծմինդայում դադարել են վճարել նպաստները, քանի որ գումարը, որը հատկացված էր սոցիալական այդ ծառայության կողմից այդ նպատակով վերջացել է:

Նինոծմինդայի Շրջանային վարչության սոցիալական ծառայությունում դեկտեմբերի 1-ի տվյալներով կուտակվել է նպաստների 37 հայտ, որոնք չեն կարողացեճ վճարել: Սակայն, ըստ ծառայության պետ Արագեղեցիկ Սանոսյանի, ոչ ոք չի մնա առանց նպաստի:

Բյուջեով նպաստների համար այս տարի հատկացվել էր 120 000 լարի: Այդ գումարը բավարարեց 303 նորածինների:

«Մենք աշխատում ենք բոլորին ապահովել նպաստներով: Դա մեր պարտքն է, փորձում ենք փակել, որքանով որ հնարավոր է: Մեր ծառայությունը Վարչության նախագահի (Գամգեբելիի) հետ միասին փորձում է գտնել գումար և մինչ այս տարվա վերջ վճարել նորածինների ընտանիքներին: Թող ոչ ոք չմտահոգվի, բոլորը կստանան հասանելիք գումարը», – ասաց Արագեղեցիկ Սանոսյանը:

Այն հարցին, թե ինչու սոցիալական ծառայությունը փոփոխություններ չի մտցրել շրջանի բյուջեում բավարար գումար ունենալու համար, սոցիալական ծառայության ղեկավար Արագեղեցիկ Սանոսյանը ասաց.

«Բյուջեում փոփոխությունների ժամանակ մենք ունեինք գումար, մենք հույս ունեինք, որ այդ գումարը կբավարարի մինչ այս տարվա վերջ»:

2015 թ.-ին նորածինների սոցիալական նպաստի համար գումարը նույնպես կազմում էր 120 000 լարի: Անցյալ տարի ծնվեց 376 նորածին, և բոլորը ստացան մեկ անգամյա նպաստ: Եթե 2015 թ-ին նպաստներ տալիս էին բոլորին 300 լարիական, ապա 2016 թ-ին նպաստները բոլորին հավասարապես չտրվեցին: 1-ին երեխայի ծննդյան համար այս տարի հատկացվել է 350 լարի, իսկ 2-րդ և 3 – րդ երեխայի համար տրվել է 400 լարի: Եվ այսպես նպաստների փոխարժեքը բարձրանում է բազմազավակ ընտանիքների չափով: