Ինտենսիվ ձնեմաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը, սակայն կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար սահմանափակումներ են գործում։

Ելնելով եղանակային պայմաններից՝ ժամը 20:00-ից 08:00-ն ընկած ճանապարհահատվածում՝ Փարվանայի լեռնանցքում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվում է, իսկ մնացած ժամանակ բոլոր տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Հիշեցնենք, որ երեկվանից առատ ձյան և ուժեղ քամու պատճառով փակ էր Փարվանայի լեռնանցքը։