Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է ավագ և մենթոր ուսուցիչների քննությունների արդյունքները:
Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։
Անձնական էջում դիմորդը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացած նախնական միավորը:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:
Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ապրիլ ամսին JNEWS-ին տրամադրած տվյալներից համաձայն՝ Ախալքալաքի շրջանի դպրոցներում դասավանդող 1 310 ուսուցիչներից, միայն 709-ն ունի ավագ ուսուցչի կարգավիճակ, 24-ը՝ առաջատարի: Իսկ մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցիչ ապրիլի տվյալներով շրջանում չունենք:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Ախալքալաքում կարգավիճակ ունեցող ուսուցիչների թիվն ավելացել է