Ներքին գործերի նախարարությունը՝ Հետաքննչական և դատավարական միջոցառումների արդյունքում, Վրաստանում տարբեր ժամանակներում որպես իրեղեն ապացույց առգրավված թմրանյութ է ոչնչացրել։ Առգրավված թմրամիջոցների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 37 մլն լարի։

Վրաստանի ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Դատաբժշկական դեպարտամենտի աշխատակիցները ՆԳ նախարարի համապատասխան հրամանի հիման վրա, դատարանի որոշումից հետո՝ հատուկ մշտական հանձնաժողովի ներկայությամբ, քայլ առ քայլ ոչնչացնում են թմրամիջոցները և հոգեակտիվ նյութերը։

«Այս տարի ՆԳՆ-ն ոչնչացրել է ապօրինի շրջանառությունից հանված.

23 կգ 759 գ հերոին,

12 127 հաբ «Սուբոտեքս»,

9 կգ կոկաին,

220 գ MDMA,

347 գ «մեթադոն»,

1 տոննա 655 կգ կանեփ,

1 տոննա 15 կգ մարիխուանա,

MDMA պարունակող 1000 հաբ,

367 սրվակ/հաբ «տրամադոլ»,

«մեթադոն» պարունակող 125 հաբ,

896 գ կանեփի խեժ,

229 գ alpha-PVP,

679 սրվակ «պրեգաբալին»,

260 գ նոր հոգեմետ նյութ,

580 սրվակ պսեւդոէֆեդրին:

Իրավապահներն ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները ոչնչացրել են բարձր ջերմաստիճանով ջեռոցում՝ շրջակա միջավայրի պահպանության ժամանակակից չափանիշներին համապատասխան։

Թմրամիջոցների ոչնչացման գործընթացին Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին ներկա են եղել Առողջապահության նախարարության և Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ»,- ասվում է Գերատեսչության կողմից տարածած տեղեկատվության մեջ։