Ուսուցիչների և դասավանդել ցանկացողների առարկայական և մասնագիտական ​​հմտությունների քննության համար գրանցումն ավարտվել է: Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022 թվականին առաջին անգամ առարկայական մասնագիտական քննություն կհանձնեն։

Ինչ վերաբերվում է արդեն կարգավիճակ ունեցող ուսուցիչներին, ապա մեր շրջանում ընդհանուր ուսուցիչների թիվը 1 310 է, նրանցից 709-ն ունի ավագ ուսուցչի կարգավիճակ, 24-ը՝ առաջատարի, իսկ մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցիչ այս պահին չունենք: Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնը: