Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության քննիչները Թբիլիսիում բացահայտել են կեղծ ալկոհոլային խմիչքներ։ Մեկ անձի նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել։
Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալը սեփական տանը, օգտագործելով սպիրտ և տարբեր հավելանյութեր, կեղծ սպիրտ է պատրաստել «SARAJISHVILI», «ASKANELI» և «ASKANELI V.S.O.P.» ապրանքանիշերով։
Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են 97 շիշ կեղծ արտադրանք։
Հետաքննիչները կարծում են, որ ալկոհոլը արտադրվել է անօրինական ֆինանսական շահույթ ստանալու նպատակով։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասով։ Սահմանված պատիժը մեկից երեք տարի ազատազրկումն է։



