Հունիսին Վրաստանում 189 մարդ ստացել է ավելի քան 100 000 լարի (մոտ 37 000 դոլար) աշխատավարձ: Այս մասին վկայում են ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության տվյալները։

Ընդհանուր առմամբ՝ 697 մարդ ստացել է ավելի քան 100 հազար լարի եկամուտ, բացի աշխատավարձից դրանք կարող են լինել դիվիդենտները, շահույթը, գործարքներից ստացված տոկոսները։

Երկրի քաղաքացիների ամենաապահովված խմբի ընդհանուր եկամուտը հուլիսին կազմել է 252,131 մլն լարի։

Միևնույն ժամանակ, Վրաստանում բարձր եկամուտ ունեցողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 29,5%-ով.

2022 թվական՝ 697 մարդ, 252,13 մլն

2021 թվական՝ 538 մարդ, 227,64 մլն

2020 թվական՝ 420 մարդ, 237,15 մլն

2019 թվական՝ 390 մարդ, 133.38 մլն

2022 թվականի հունիսին՝ 3,688 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում, 902 հազար մարդ 3 տոկոսով ավելի աշխատավարձ է ստացել, քան մեկ տարի առաջ։ Այս ցուցանիշը չի ընդգրկում ինքնազբաղվածներին, անշարժ գույքի վարձակալությամբ կամ ավանդների տոկոսներով ապրողներին։

«Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության կայքում գործազրկության մակարդակը 2022 թվականին կազմում է 20,6%:

Վրաստանում աշխատողների կեսից ավելին 1200 լարիից ցածր աշխատավարձ ունի՝ հարկերը վճարելուց հետո նրանք ստանում են հազար լարիից պակաս։

Հունիսին 33 300 մարդ ստացել է ավելի քան վեց հազար լարի աշխատավարձ, ինչը կազմում է Վրաստանի բնակչության 1%-ը և աշխատողների ընդհանուր թվի 4%-ը։