Օդերեւութաբանները նախազգուշացնում են հոկտեմբերի 17-21-ը Վրաստանում եղանակի վատթարացման մասին: Սպասվում է ջերմաստիճանի անկում, անձրև և ամպրոպ, հաղորդում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ին կլինի +15, +20, իսկ 19-20-ին՝ +12, +17: Ժամանակ առ ժամանակ սպասվում է ուժեղ քամի:
Այսօր Թբիլիսիում սպասվում է անանմպ եղանակ, բայց արդեն հոկտեմբերի 18-ից եղանակը մայրաքաղաքում կվատթարանա: Անձրև և քամի կլինի: Հոկտեմբերի 19-20-ը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +16, +18 աստիճան: Հնարավոր է նաև անձրև: