Ախալքալաքի շրջանի 9 վրացական դպրոցներում գործում է փորձնական ծրագիր, որը կօգնի բարձր դասարանների աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
«Մասնագիտական ուղղորդումը և կարիերայի պլանավորումը», – դա Վրաստանի կրթության և գիտության նախարարության փորձնական ծրագիրն է: Այն Վրաստանում գործում է 2013 թ.-ից, իսկ Ախալքալաքում սկսվել է 2014 թ.-ի սեպտեմբերից: Ընդհանուր առմամբ, այսօր ծրագիրն իրականացվում է Վրաստանի 1544 դպրոցներում:
Ծրագիրն դեռ իրականացվում է շրջանի 9 վրացական դպրոցներում ` Ախալքալաքի №3 վրացական դպրոցում, Կոթելիայում, Հոկամում, Գոգաշենում, Ափնիայում, Չունչխայում, Պտենայում, Ազմանայում և Բարալեթում: Հայկական դպրոցներում, ըստ նախագծի փորձագետի, այն կփորձարկվի 2017-2018 տարիների ընթացքում:
«Հայկական դպրոցների համար մշակվում է ծրագիր, բացի այդ, ժամանակ է հարկավոր նաև ուսուցիչներին պատրաստելու համար», – ասում է «Մասնագիտական ուղղորդումը և կարիերայի պլանավորումը» ծրագրի փորձագետ Սերգեյ Խաչատրյանը:
Հետևյալ ծրագրի շրջանակներում դասընթացներ են անցկացվում միայն 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար, ամիսը մեկ անգամ: Առարկան դասավանդում են նույն դպրոցի ուսուցիչները, ովքեր անցել են համապատասխան վարժանքներ և ստացել վկայականներ: Ծրագիրը օգնում է աշակերտներին ճիշտ ընտրել մասնագիտությունը, իրենց ունակությունների ու կարողությունների համաձայն: “Մասնագիտական ուղղորդումը» ներառում է դասեր, էքսկուրսիաներ և հանդիպումներ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ:
«Մենք նրանց օգնում ենք, բացահայտելու իրենց ուժեղ և թույլ կողմերը խաղերի և քննարկումների միջոցով: Դասերը ինտերակտիվ են և անցկացվում են խմբերով: Ոչ թե մենք, այլ նրանք անձամբ են իմանում, թե որ կողմից են նրանք ավելի ուժեղ: Սխալ ընտրություն չկատարելու համար, քանի որ մասնագիտությունը ընտրում են մեկ անգամ », – ասում է Սերգեյ Խաչատրյանը:
Ծրագիրը ուղղություն է տալիս բարձր դասարանցիներին, որ մասնագիտության ընտրության ժամանակ հիմնվեն երեք սկզբունքների վրա. ուզում եմ, կարող եմ, Վրաստանում կա այս մասնագիտության պահանջարկ:
Նախագծի շրջանակներում երեխաներին տանում են տարբեր ընկերություններ և հաստատություններ, որպեսզի նրանք կարողանան ներսից տեսնել տարբեր մասնագիտությունների մարդկանց աշխատանքի պրոցեսը:
Ըստ Սերգեյ Խաչատրյանի, երեխաները իրենք են ընտրում, ում հետ հանդիպել և ուր գնալ:
«Կիսամյակից հետո յուրաքանչյուրը գրում է իր ցանկությունները: Որտեղ ավելի շատ ցանկացողներ լինեն, այնտեղ էլ կտանենք երեխաներին: Այցելել ենք «Բալլիս» գարեջրի գործարան, ոստիկանություն, դատարան, ATV 12, Արտակարգ իրավիճակների ծառայություն և այլն », – ասում է Սերգեյ Խաչատրյանը:
Շուշան Շիրինյան