Այսօր, Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն այցելեց Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի նորակառույց դպրոց:
Изображение 3202
Նորակառույց դպրոցի աշակերտները մուտքի մոտ երգելով դիմավորեցին նախարարին: Թամար Սանիկիձեն խոսեց աշակերտների հետ, առաջին դասարանցիները ծաղիկներ նվիրեցին և խոստացան լավ սովորել նոր դպրոցում: Նախարարը դպրոցի գրադարանին խոստացավ նոր գրքեր ուղարկել, իսկ լաբորատոր սենյակները մյուս տարի ամբողջովին կհամալրվեն անհրաժեշտ սարքավորումներով, նյութերով և գրականությամբ:
Изображение 3468
«Դպրոցի շինարարությունն սկսվեց 2013 թվականից: Շատ կարևոր է, որ ունենք նոր հանրային դպրոց: Լուծված է տասնյակ տարիների խնդիրը»,- ասաց Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն:
Изображение 3124
Վրաստանի կրթության և գիտության նախարարին ուղեկցում էին Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Նառցիս Կարապետյանը, Ախալքալաքի Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը և Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Изображение 3358
Բուղաշենի նորակառույց դպրոց այցի ժամանակ Ախալքալաքի Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը բարձրաձայնեց Չամդուրա գյուղի դպրոցի վերանորոգման հարցը: Այս տարի լրանում է Չամդուրա գյուղի դպրոցի 60-ամյակը և դպրոցը կոսմետիկ վերանորոգման խնդիր ունի: Նախարարը խոստացավ բարձրացված խնդրին լուծում տալ:
Изображение 3464
Իսկ Բալխո գյուղի ուսուցիչներից մեկը ներկայացրեց իրենց գյուղի դպրոցի վիճակը և առաջարկեց 3-4 դասասենյակ կառուցել դպրոցին կից: Հարկ է նշել, որ Բալխոյի դպրոցը 9-ամյա է և դասասենյակների սակավության պատճառով դասերն ընթանում են 2 հերթափոխով:
Նախարաը ուշադիր լսեց հարցադրումը, սակայն անհնարին համարեց նոր դասասենյակների կառուցումը և առաջարկեց հասարական տրանսպորտ, որպեսզի Բալխոյի աշակերտները հաճախեն հարևան նորակառույց Բուղաշենի դպրոց:
Изображение 3504
Բուղաշենի դպրոցականները դասերն անցկացնում են դեռևս հին դպրոցում: Դպրոցի տնօրեն Թադևոս Պալյանի խոսքերով նոր դպրոցը ամբողջովին կահավորված է և 99 տոկոսով պատրաստ աշակերտներին ընդունելու: Սակայն վերջինիս խոսքերով հիմա իմաստ չունի շուտափույթ տեղափոխվել նոր դպրոց, քանի որ ուսումնական տարրին վերջանում է:

Նշենք, որ նորակառույց դպրոցը չունի սպորտ դահլիճ: Դպրոցի ձախ կողմում բացօթյա խաղահրապարակ է կառուցված: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցը նոր է շահագործման հանձնվում, սակայն անզեն աչքով կարելի է տեսնել շինարարական թերությունները: Երկհարկանի դպրոցի երկրորդ հարկի դասասենյակները միմյանցից առանձնացված են գիպսաստվարաթղթով (գիպսակարդոն): Ինչի արդյունքում շատ հանգիստ կարելի է կողքի սենյակի դասերը լսել: Մնացած տեսանելի թերությունները ներկայացնում ենք նկարներով:
Изображение 3178

Изображение 3160

Изображение 3134

Изображение 3132

Изображение 3112

Изображение 3098
Նշենք, որ Բուղաշեն գյուղի դպրոցը կառուցվել է 1959 թվականին և սովետական փլուզումից հետո երբեք չի վերանորոգվել: Տասնամյակներ շարունակ բուղաշենցիները վախով էին երեխաներին դպրոց ուղարկում: Դպրոցի արդեն հին շենքը փլուզման եզրին է գտնվում:

Պետությունը Բուղաշենի նոր դպրոցի շինարարությունն սկսեց 2013-ին, դպրոցը շահագործման է հանձնվել 2015-ի մարտ ամսին:

Աղունիկ Այվազյան
Քրիստինե Մարաբյան