Վրաստանից ոչխարների արտահանումը նվազել է, սակայն Գյուղատնտեսության նախարարությունն այս անկումը համարում է ժամանակավոր երևույթ, քանի որ միջազգային շուկայում այս փուլում գներն անընդունելի են վրացի ֆերմերների համար: Դրանք չափազանց ցածր են, ինչը խնդիրներ է ստեղծում արտահանողների համար։
«Ամենայն հավանականությամբ, աշնանից գները կբարձրանան, և հետևաբար, կաճի Վրաստանից ոչխարների արտահանումը։ Եթե նայենք վիճակագրությանը, դինամիկան երբեմն աճում է, երբեմն նվազում, բայց սա արդեն բիզնեսի առանձնահատկությունն է»,- հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին։
Ըստ «Սաքստատ»-ի՝ արտահանման հիմնական շուկան Սաուդյան Արաբիան է (ամբողջ արտահանման 40%-ը), որին հաջորդում են Ադրբեջանը (22,2%) և Հորդանանը (17,5%)։ Վրաստանից ոչխարներն արտահանվում են նաև Եգիպտոս և Կատար։