Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997 հակամարմինների թեստով, 6830 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ:

Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 3022:

Կարանտինային գոտիներում ունենք 478 մարդ: