Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 1-ից 2-ը, Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, ամպրոպ, ուժգին քամի և կարկուտ։
Ինչպես նշում են գործակալությունից, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման։