Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 824 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 32 127 դեպք: Ապաքինվել է ևս 1 262 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 12 632 պացիենտ:

Կորոնավարակից երկրում մահացել է ևս 23 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 238 մարդ:
Կարանտինում է գտնվում 3 769 քաղաքացի, իսկ ստացիոնար՝ բժիշկների վերահսկողության տակ՝ 3 832 մարդ: Կովիդ- հյուրանոցներում են գտնվում 2 249 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 872 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ: