Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը սկսել է հրապարակել դիմորդների աշխատություններն ու միավորները։ Հրապարակվել է  վրաց լեզվի և գրականության, ինչպես նաև օսերեն լեզվի քննության առաջին արդյունքները։

Արդյունքները պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։

«Անձնական էջում դիմորդը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը և կոնկրետ առարկայից ստացած նախնական միավորները։ Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հայտերի վերանայումից, միավորների հավասարեցումից և բաշխումից անմիջապես հետո։

Դիմորդները կկարողանան իմանալ արդյունքները կարճ տեքստային հաղորդագրության միջոցով: Դրա համար դիմորդն իր բջջային հեռախոսից (Jeocell) պետք է ուղարկի իր քննության նույնականացման կոդը 93333 համարին (հաշիվից 0,50 լարի սպասարկման վճար կգանձվի այնքան անգամ, որքան անգամ բաժանորդը ուղարկի հաղորդագրություն):

Վրաց լեզվի և գրականության, ինչպես նաև օսերենի թեստի առավելագույն միավորը 60 է: Դիմորդն այս առարկան կհաղթահարի, եթե միավորները հավասարեցնելուց հետո նրա հավաքած միավորը  առավելագույն միավորի 25%-ից ավելին է:

Դիմորդները կարող են բողոքարկել բոլոր քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ online.naec.ge կայքում»,- նշված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ։