ԵՄ 2 տրիլիոն եվրոյի չափով տենդերային շուկան այժմ բաց կլինի նաև վրացական ընկերությունների համար։ Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհուրդը։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ տարվա ընթացքում Եվրամիությունում ավելի քան 250 հազար պետական գնորդներ գնում են մոտ երկու տրիլիոն եվրոյի արտադրանք:
Ասոցացման խորհրդի որոշմամբ՝ վրացական ընկերությունները ստացել են այս շուկա լիարժեք մուտքի հնարավորություն:
«Մենք կարծում ենք, որ սա նոր խթան կհանդիսանա վրացական ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, սա կարևոր առաջընթաց է եվրոպական տնտեսական տարածությունում Վրաստանի ինտեգրման առումով»,- ասել է Լեւան Դավիթաշվիլին:
Աղբյուրը՝ Sova.news